Մատչելիության հղումներ

Պետդումայի հանձնաժողովը պահանջում է զրկել Deutsche Welle-ին հավատարմագրից


ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարև, արխիվ
ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարև, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի հանձնաժողովը եզրահանգել է, որ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը խախտել է երկրի օրենսդրությունը՝ կոչ անելով դուրս գալ Մոսկվայում չարտոնված բողոքի ակցիային: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը:

Պատգամավորի խոսքով՝ լրատվամիջոցը որոշ դեպքերում նաև ծայրահեղականությունն արդարացնող շեշտադրումներ է արել: «Deutsche Welle-ն ունի արտասահմանյան գործակալի բոլոր նշանները», - հավելել է Պիսկարևը:

Պետդումայում հայտարարել են, որ մտադիր են առաջիկայում ուսումնասիրել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time հեռուստանախագծի, «Ամերիկայի ձայն»-ի և «Մեդուզա»-ի հրապարակումները:

DW-ի ղեկավար Պետեր Լիմբուրգը մեղադրանքներն անհեթեթություն է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG