Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը դատապարտել է ցուցարարների նկատմամբ բռնությունները, որոնց հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում, և հավելել է, որ հետաքննություն կսկսվի դրանց վերաբերյալ:
Երեկ հեռուստաելույթի ժամանակ Սալիհը նաև հայտարարել է ձեռնարկված մի շարք միջոցառումների մասին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին ու ցուցարարների պահանջով ավելի լավ աշխատանքային պայմաններ և ծառայություններ ապահովելուն:
Իրաքում զանգվածային ցույցերը սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Մարդիկ իրենց վրդովմունքն են արտահայտում կոռուպցիայի և գործազրկության, ցածրորակ հանրային ծառայությունների, այդ թվում՝ ջրի և հոսանքի մատակարարման հաճախակի անջատումների դեմ։