Մատչելիության հղումներ

Իրաքում բողոքի ցույցերը տարածվել են ողջ երկրով մեկ, զոհերի թիվը հասել է 93-ի


Իրաքում հակակառավարական բողոքի ակցիա, 4-ը հոկտեմբերի, 2019թ.

Իրաքում հակակառավարական բողոքի ալիքը տարածվել է ողջ երկրով մեկ, վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 93-ի, ավելի քան 4000-ը վիրավոր են:

«Ռոյթերզ»-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ Բաղդադում ոստիկանության դիպուկահարները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, առնվազն մեկ մարդ գլխից հրազենային վիրավորում է ստացել, ապա՝ մահացել հիվանդանոցում:

Համաժողովրդական ցույցերը սկսվել են շաբաթասկզբին, տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով պայքարել կոռուպցիայի դեմ, աշխատատեղեր ստեղծել, բարելավել ջրի որակն ու էլեկտրաէներգայի մատակարարումները:

Նախօրեին երկրի հոգևոր առաջնորդներից մեկը կոչ էր արել կառավարությանը հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ անցկացնել՝ ՄԱԿ-ի վերահսկողության տակ: Վարչապետ Աբդել Աբդուլ Մահդին երեկ ընդունել էր կոռուպցիային վերջ տալու՝ ցուցարարների պահանջը, խոստացել բարեփոխումներ իրականացնել, միաժամանակ կոչ արել իրաքցիներին զսպվածություն ցուցաբերել և երկիրը չվերածել քաոսի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG