Մատչելիության հղումներ

Ցույցեր, բախումներ, զոհեր և վիրավորներ Իրաքում․ Բաղդադում ու երկրի հարավում պարետային ժամ է հայտարարվել


Իրաք - Ցուցարարների և անվտանգության ուժերի բախումները Բաղդադում, 1-ը հոկտեմբերի, 2019թ․

Երեկ երեկոյան Բաղդադում ուժգին պայթյուն է որոտացել, որը լսվել է նաև Կանաչ գոտում, ուր տեղակայված են կառավարական շենքերն ու դեսպանատները։ Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հաղորդել են ականատեսները։

Վարչապետ Ադել Աբդուլ Մահդին նույն օրը Բաղդադում և երկրի հարավում պարետային ժամ է հայտարարել։

Անցած երկու օրերին Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել:

Բաղդադում, Նասիրիայում և այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ իրենց վրդովմունքն արտահայտելու կոռուպցիայի, գործազրկության և ցածրորակ հանրային ծառայությունների դեմ, այդ թվում՝ ջրամատակարարման և հոսանքի հաճախակի անջատումների։

Հաղորդվում է, որ սոցիալական ցանցերը և Ինտերնետն արգելափակվել են Իրաքի շատ տարածքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG