Մատչելիության հղումներ

Իրաքի վարչապետը քաղաքացիներին կոչ է անում ցույցերը չվերածել քաոսի


Իրաք - Ցուցարարները փողոց են դուրս եկել՝ չնայած հայտարարված պարետային ժամին, Բաղդադ, 3-ը հոկտեմբերի, 2019թ․

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ ցուցարարները ճիշտ են կոռուպցիային վերջ տալու իրենց պահանջում, սակայն դատապարտել է վերջին բախումները, որոնք ավելի քան երեք տասնյակ մարդու մահվան պատճառ են դարձել։

Այսօր առավոտյան իր հեռուստատեսային ելույթում Ադիլ Աբդուլ Մահդին դիմել է քաղաքացիներին՝ ասելով․ - «Ձեր պահանջները բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հասել են մեզ»:

Նա կոչ է արել քաղաքացիների թույլ չտալ, որպեսզի խաղաղ ցույցերը քաոսի վերածվեն։

Իրաքում զանգվածային ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր։ Մարդիկ իրենց վրդովմունքն են արտահայտում կոռուպցիայի և գործազրկության, ցածրորակ հանրային ծառայությունների, այդ թվում՝ ջրի և հոսանքի մատակարարման հաճախակի անջատումների դեմ։

Ցուցարարները, չենթարկվելով պարետային ժամի պահանջին, դուրս են գալիս փողոց, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ և նույնիսկ հրազեն են կիրառում։

Amnesty International-ը և ՄԱԿ-ը զսպվածության կոչ են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG