Մատչելիության հղումներ

Թրամփը Բայդենի և նրա որդու նկատմամբ հետաքննության կոչ է անում նաև Չինաստանին


 Չինաստանի նախագահ Սի Ծինփին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Պեկին, 9-ը նոյեմբերի, 2017թ․
Չինաստանի նախագահ Սի Ծինփին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Պեկին, 9-ը նոյեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային կոչ է արել Չինաստանին հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ով Չինաստանում ևս գործունեություն է ծավալել:

«Ի դեպ, Չինաստանը ևս պետք է հետաքննություն սկսի Բայդենների նկատմամբ», - նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Հարցին, թե նման խնդրանքով արդեն դիմե՞լ է Չինաստանի առաջնորդին, Թրամփը բացասական է պատասխանել, հավելելով, որ իր վարչակազմը կարող է մտածել այդ մասին:

CNN հեռուստաընկերությունը, մինչդեռ, հայտնում է, որ Թրամփը արդեն այդ հարցը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հունիսի 18-ի հեռախոսազրույցի ընթացքում, և այդ զրույցի ձայնագրությունը նույնպես պահվում է գաղտնի պահոցներում, որտեղ պահվում է Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Արձագանքելով քննադատություններին՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որպես նախագահ իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է հետաքննել կամ հանձնարարել հետաքննել կոռուպցիան:

XS
SM
MD
LG