Մատչելիության հղումներ

Պետքարտուղար Փոմփեոն քննադատում է Թրամփի իմփիչմենթի գործընթացը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն խստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի` Կոնգրեսում մեկնարկած գործընթացը: Պետդեպարտամենտի ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում` մեկնաբանելով նախևառաջ կոնգրեսական լսումներին իր և մի շարք այլ ամերիկացի գործող ու պաշտոնաթող դիվանագետների հրավիրված լինելու փաստը:

«Կոնգրեսի ներկայացրած այդ պահանջը ես ընկալում եմ որպես Պետդեպարտամենտի վաստակաշատ աշխատակիցներին ահաբեկելու, ճնշելու և նրանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու փորձ», - գրել է Փոմփեոն:

Պետդեպարտամենտի ղեկավարին հղված՝ կոնգրեսական լսումների ընթացքում ցուցմունքներով հանդես գալու պաշտոնական հրավերի մասին հայտնի դարձավ անցած շաբաթավերջին:

Թրամփի իմփիչմենթի հիմքերն ուսումնասիրող կոնգրեսականներին հետաքրքրում են հատկապես ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ի հեռախոսազրույցի մանրամասները: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Փոմփեոն ներկա է գտնվել այդ զրույցին:

XS
SM
MD
LG