Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահական ընտրություններն ուղեկցվում են պայթյուններով


Ընտրությունները Աֆղանստանում, 28-ը սեպտեմբեր, 2019 թ.
Ընտրությունները Աֆղանստանում, 28-ը սեպտեմբեր, 2019 թ.

Աֆղանստանի նախագահական ընտրություններն ուղեկցվում են պայթյուններով, որոնց հետևանքով առնվազն 15 մարդ վնասվածքներ է ստացել: Ահաբեկչությունը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Քանդահար քաղաքում, ընտրատարածքներից մեկի մոտ:

Հաղորդվում է նաև երկրի այլ շրջաններում հրթիռակոծության մասին: Այս հարձակումների ետևում կանգնած են թալիբները, որոնք կոչ են անում բոյկոտել քվեարկությունը:

Չնայած սպառնալիքներին, շուրջ 9,6 միլիոն մարդ գրանցվել է՝ մասնակցելու նախագահական ընտրությունների քվեարկությանը, որը 2001 թվականից ի վեր չորրորդ անգամ է անցկացվում:

Հիմնական պայքարը գործող նախագահ 70-ամյա Աշրաֆ Ղանիի և 59-ամյա Աբդուլլա Աբդուլլայի միջև է, վերջինս 2014 թվականի ընտրություններից հետո նշանակվել է կառավարության ղեկավար: Աֆղանստանի նախագահի թեկնածուների ընդհանուր թիվը 18 է:

XS
SM
MD
LG