Մատչելիության հղումներ

Փոմփեոն դատապարտում է «Թալիբան»-ի հարձակումները Աֆղանստանում


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ դատապարտել է «Թալիբան»-ի երկու հարձակումները Աֆղանստանում, որոնց հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 48 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Իր հայտարարությունում Փոմփեոն ասել է, որ այս հարձակումներով «Թալիբան»-ը արհամարհանք է ցուցաբերում Աֆղանստանի ժողովրդի և հաստատությունների նկատմամբ։ Նրա խոսքով՝ որպեսզի Աֆղանստանում համերաշխություն հաստատվի, «Թալիբան»-ը պետք է հանձնառություն ստանձնի խաղաղություն հաստատելու, այլ ոչ թե շարունակի բռնությունները, որոնք մեծ վնաս են հասցնում երկրին և ժողովրդին։

«Թալիբան»-ը ստանձնել է երկու հարձակումների պատասխանատվությունը, որոնցով փորձ է արվել հետ պահել մարդկանց սեպտեմբերի 28-ի նախագահական ընտրություններին մասնակցությունից։

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին փորձում է վերընտրվել։ Նա նոր էր սկսել իր ելույթը նախընտրական հավաքի ժամանակ, երբ տեղի է ունեցել առաջին պայթյունը:

XS
SM
MD
LG