Աֆղանստանում տեղի է ունեցել պայթյունների շարք, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, կան մի քանի տասնյակ վիրավորներ:
Արյունալի հարձակումը տեղի է ունեցել Փարվան նահանգում երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի նախընտրական հավաքի ժամանակ, նախագահը չի տուժել: Եվս երեք մարդ զոհվել է մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» զինված խմբավորումը, որն անցած ամիսներին բռնության սպառնալիքներով կոչ էր արել բոյկոտել նախագահական ընտրությունները:
Աֆղանստանի նախագահական ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 28-ին, նախընտրական քարոզարշավի մեկնարկն ուղեկցվել էր խոշոր ահաբեկչությամբ, որի հետևանքով զոհվել է 20 մարդ: