Մատչելիության հղումներ

Մեկ օրում առնվազն հիսուն զոհ՝ Աֆղանստանում


Աֆղանստան - Զաբուլի հիվանդանոցի մոտ «Թալիբան»-ի իրականացած պայթյունի հետևանքները, 19-ը սեպտեմբերի, 2019թ․
Աֆղանստան - Զաբուլի հիվանդանոցի մոտ «Թալիբան»-ի իրականացած պայթյունի հետևանքները, 19-ը սեպտեմբերի, 2019թ․

Աֆղանստանում առնվազն 30 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել, երբ տեղի անվտանգության ուժերը՝ ԱՄՆ օդուժի աջակցությամբ, հարձակումներ են իրականացրել երկրի արևելքում: Պաշտոնական աղբյուրների հաղոդմամբ, դրանց թիրախում են եղել «Իսլամական պետության» թաքնված հենակետերը, սակայն, թյուրիմացաբար, տուժել են նաև հարակից դաշտերի աշխատողները:

Ավելի վաղ արյունալի հարձակում էր իրականացվել երկրի հարավում, ըստ պաշտոնյաների՝ «Թալիբան» շարժման զինյալները մեքենա էին պայթեցրել հիվանդանոցի մերձակայքում, առնվազն 20 մարդ զոհվել է, 97-ը՝ վիրավորվել: Ահաբեկչական խմբավորումը հայտարարել էր, թե հարձակման թիրախում պետք է լիներ հիվանդանոցի հարակից շենքը, որտեղ տեղակայված են հետախուզական ծառայությունները:

Հարձակումը տեղի է ունեցել նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ և թալիբների հետ բանակցությունները դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո:

Սպիտակ տան ղեկավարը ընդհատել էր այդ հանդիպումները, երբ Քաբուլում ահաբեկչության զոհ էր դարձել 12 մարդ, այդ թվում՝ ամերիկացի մի զինծառայող:

XS
SM
MD
LG