Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի կին պատգամավորն ապտակել է տղամարդ խորհրդարանականին


Միջադեպը Վրաստանի խորհրդարանում, Թբիլիսի, 26-ը սեպտեմբերի, 2019թ․
Միջադեպը Վրաստանի խորհրդարանում, Թբիլիսի, 26-ը սեպտեմբերի, 2019թ․

Նախօրեին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստը քաոսի է վերածվել, երբ կին պատգամավորը ֆիզիկական բռնություն է գործադրել տղամարդ խորհրդարանականի նկատմամբ:

Ընդդիմադիր Էկա Բեսելիան հարվածել է իշխող ուժից Վանո Զարդիաշվիլիի դեմքին, երբ վերջինս Բեսելիայի կարծիքով վիրավորական մեկնաբանություն է արել: Պատգամավորները նախ սուր վեճի են բռնվել Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հարցի շուրջ, ինչին հաջորդել է ապտակը:

«Ես չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, յուրաքանչյուր սադրանքի կտրվի պատասխան», - միջադեպից հետո հայտարարել է կին խորհրդարանականը:

Էկա Բեսելիան «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջատար գործիչներից էր, սակայն փետրվարին լքեց կուսակցությունը՝ դատական համակարգի բարեփոխումների շուրջ ներքին տարաձայնությունների պատճառով:

XS
SM
MD
LG