Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ցանկանում է, որ Դելին արագ վերացնի սահմանափակումները Քաշմիրի նկատմամբ


Հանրահավաք Պակիստանում՝ ի պաշտպանություն Քաշմիրի ժողովրդի, 26-ը սեպտեմբերի, 2019թ․
Հանրահավաք Պակիստանում՝ ի պաշտպանություն Քաշմիրի ժողովրդի, 26-ը սեպտեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Հնդկաստանը արագորեն վերացնի սահմանափակումները Քաշմիր տարածաշրջանի՝ իր կողմից վերահսկվող հատվածի նկատմամբ։

Հարավային Ասիայի գծով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Էլիս Վելսը երեկ լրագրողներին ասել է, թե Միացյալ Նահանգները հույս ունի, որ սահմանափակումները կվերացվեն և կալանավորված անձինք ազատ կարձակվեն հնարավորինս շուտ։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, եթե կողմերը դիմեն նրան այդպիսի խնդրանքով:

Դոնալդ Թրամփը հանդիպել է թե՛ Հնդկաստանի, թե՛ Պակիստանի վարչապետերին և բազմիցս առաջարկել իր օգնությունը որպես միջնորդ, ինչը Իսլամաբադի կողմից ողջունվել է։

XS
SM
MD
LG