Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է Քաշմիրում տեղի ունեցող իրադարձություններով


ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուս, արխիվ

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ուշադիր հետևում է Քաշմիրի տարածաշրջանում զարգացումներին՝ Հնդկաստանի կողմից մեծամասամբ մահմեդականներով բնակեցված հիմալայան այս տարածաշրջանի հատուկ ինքնավարության չեղարկումից հետո, ինչը հնարավոր նոր բռնությունների վերաբերյալ մտահոգություններ է հարուցել:

Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է ձերբակալությունների վերաբերյալ ստացվող զեկույցներով, կոչ է անում հարգել բոլորի իրավունքները և խնդիրները լուծել բանակցությունների ճանապարհով։

Պետդեպարտամենտի խոսնակը կողմերին կոչ է արել պահպանել կայունությունն ու խաղաղությունը Հսկողության գծում, որը Հնդկաստանի և Պակիստանի միջև փաստացի սահմանն է Քաշմիրում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, հայտարարել է Անտոնիու Գուտերեշի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG