Մատչելիության հղումներ

Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը ծայրաստիճան սրվել է


Պակիստանն ու Հնդկաստանը հաղորդում են միմյանց ռազմական օդանավեր խոցելու մասին: Պակիստանը հայտնում է, որ Հնդկաստանի երկու ինքնաթիռ է խոցել: Հնդկաստանը հայտնում է Պակիստանի մեկ օդանավ խոցելու մասին: Պակիստանը փակել է իր օդային տարածքը, Հնդկաստանում ևս որոշ շրջաններում քաղաքացիական ավիաչվերթները դադարեցվել են մինչև հետագա կարգադրությունները:

Քաշմիրում այսօր հնդկական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Հնդկաստանի պաշտոնյաները հայտնում են, որ երկու օդաչուներն ու մեկ քաղաքացիական անձ է զոհվել:

Սահմանամերձ շրջանների բնակիչների վկայությամբ՝ երկու կողմերից հրետակոծություն է տեղի ունենում:

Մեկ օր առաջ Հնդկաստանը հայտնել էր, որ ավիահարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում տեղակայված ռազմական ճամբարներին ու մեծ քանակի զինյալների է ոչնչացրել: Պակիստանը հերքել էր զոհերի մասին լուրերը, բայց նախազգուշացրել, որ կպատասխանի Հնդկաստանի ագրեսիային:

Ատոմային զենք ունեցող հարևան երկրների՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը հերթական անգամ սրվել է փետրվարի 14-ից, երբ Քաշմիրում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով Հնդկաստանի ավելի քան չորս տասնյակ ոստիկաններ զոհվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG