Մատչելիության հղումներ

Պետությունների ղեկավարները Թրամփին և Ռոհանիին հորդորել են հանդիպել ՄԱԿ-ում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան ջանքեր են գործադրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Միացյալ Նահանգների և Իրանի միջև դիվանագիտական շփումների վերականգնման ուղղությամբ։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ հայտարարել է, որ եթե չկայանա հանդիպում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, դա «կորսված հնարավորություն» կլինի։ Գերմանիայի և Ճապոնիայի առաջնորդները ևս ՄԱԿ-ում հանդիպումներ են ունեցել Ռոհանիի և Թրամփի հետ՝ հորդորելով նրանց հանդիպել:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտնել է, որ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Սաուդյան Արաբիան խնդրել են միջնորդել Իրանի հետ լարվածությունը մեղմելու համար:

Անցած տարվա մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

XS
SM
MD
LG