Մատչելիության հղումներ

Արցախում մեկնարկել են ռազմավարական զորավարժությունները


Լուսանկարը՝ Արցախի ՊՆ-ի
Լուսանկարը՝ Արցախի ՊՆ-ի

Այսօր վաղ առավոտից Արցախի Պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորախաղերի այս փուլում Պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել են բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում: Արցախի ամբողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ:

Զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին:

Հիշեցնենք՝ Արցախում զորավարժություններն անցկացվում են Հայաստանում նույն թեմայով զորավարժություններին զուգահեռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG