Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ ռազմավարական զորավարժությանը զուգահեռ նմանատիպ զորախաղեր կանցկացվեն ԼՂ ՊԲ-ում


Զորավարժություն Արցախում, արխիվ
Զորավարժություն Արցախում, արխիվ

Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, ՀՀ Զինված ուժերում ծրագրված «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ԼՂ Պաշտպանության բանակում անցկացվելու են նմանատիպ զորախաղեր, որում ընդգրկվելու են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժության նապատակներն են ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, Արցախի և Հայաստանի ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը:

Եռափուլ զորախաղերի ժամանակ իրականացվելու է նաև պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG