Մատչելիության հղումներ

Նոր ահաբեկչական հարձակում Քաբուլում․ կան զոհեր, վիրավորներ


Աֆղանստան - Պայթյունը Քաբուլում, 5-ը սեպտեմբերի, 2019թ․

Այսօր առավոտյան Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել են:

Պայթուցիկ սարքով ավտմեքենան հարվածել է քաղաքի կենտրոնում գտնվող հսկիչ-անցագրային կետերից մեկին:

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի այն հատվածում, որտեղ հիմնականում տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:

Օգոստոսի 3-ին Աֆղանստանի մայրաքաղաքի «Կանաչ թաղամասում» ականված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, մոտ 120 մարդ վիրավորվել է: Այդ հարձակման պատասխանատվությունը նույնպես թալիբներն են ստանձնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG