Մատչելիության հղումներ

Քաբուլում ահաբեկչական պայթյունից առնվազն 16 մարդ է զոհվել


Աֆղանստան - Պայթյունի հետևանքները Քաբուլի «Կանաչ թաղամասում», 3-ը սեպտեմբերի, 2019թ.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի «Կանաչ թաղամասում» ականված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, մոտ 120 մարդ վիրավորվել է:

Այս ահաբեկչությունը տեղի է ունեցել մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադն ընդդիմադիր զինյալ խմբավորումների ղեկավարների հետ քննարկում է խաղաղություն հաստատելու համաձայնության նախագծի վերջնական տարբերակը:

«Շատ հզոր պայթյուն էր, իմ տան տանիքը փլվեց, ամեն ինչ ջարդուփշուր եղավ, զարմիկս զոհվեց, տղաներս, քեռիս, իմ երկու մյուս զարմիկները և ես վնասվածքներ ստացանք», - ասել է Քաբուլի բնակիչ Ազիզ Ուլ Ռահանը:

Պայթյունի համար պատասխանատվությունը թալիբներն են ստանձնել: Աֆղանստանի մայրաքաղաքի «Կանաչ թաղամասում» գտնվում են միջազգային կազմակերպությունների գրասենյակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG