Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիան շարունակում է խստացնել զենքի հսկողությունը


Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերն, արխիվ
Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերն, արխիվ

Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը խորհրդարան է ներկայացրել զենքի հսկողությունը խստացնող երրորդ փաթեթը:

«Կառավարությունը ներկայացնում է օրինագիծ, որով զենք պահելու իրավունքը կտրամադրվի միայն պատասխանատու անձանց և որը կկանխի զենքի ապօրինի վաճառքը սև շուկայում», - ասել է Արդերնը:

Քրայսթչըչում կես տարի առաջ մոլեռանդ սպիտակամորթ ավստրալացին մզկիթում գնդակահարել է մահմեդական հավատացյալներին, սպանվել է 51 մարդ:

Այդ ահաբեկչությունից հետո Նոր Զելանդիան անմիջապես սկսել է խստացնել զենքի հսկողությանն առնչվող օրենքները:Հանցագործին ձերբակալել են և դատելու են:

«Այդ գրոհը ցույց տվեց օրենքի դաշտում մեր թույլ տեղերը, մենք ունենք այդ բացթողումները վերացնելու լծակներ, մենք պատասխանատու կառավարություն չենք լինի, եթե չլուծենք այդ հարցերը», - ասել է վարչապետը:

XS
SM
MD
LG