Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայի վարչապետը երդվել է երբեք չարտաբերել մզկիթների վրա հարձակման մեջ մեղադրվողի անունը


Նոր Զելանդիա - Կասկածյալ Բրենթոն Թարանթը դատարանում, Քրայսթչըրչ, 16-ը մարտի, 2019թ.

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը երդվել է երբեք չարտաբերել Քրայսթչըրչ ավանում մզկիթների վրա հարձակման մեջ մեղադրվող 28-ամյա ավստրալացի տղամարդու անունը:

«Իր ահաբեկչական գործողությամբ նա բազմաթիվ նպատակների է փորձել հասնել, որոնցից մեկը հայտնիությունն է, այդ իսկ պատճառով, դուք երբեք չեք լսի ինձնից նրա անունը», - հայտարարել է Արդերնը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:

Երեքշաբթի օրը նորզելանդական կառավարության ղեկավարը հատուկ ուղերձով դիմել է խորհրդարանին՝ իր ելույթը սկսելով արաբերեն ողջույնի խոսքերով՝ «Աս-սալամ ալեյքում», ինչը նշանակում է՝ «Խաղաղություն ձեզ»։ «Կոչ եմ անում տալ նրանց անունները, որոնց մենք կորցրել ենք, այլ ոչ թե այն մարդու, ով նրանց կյանքն է խլել: Նա ահաբեկիչ է, նա ծայրահեղական է, և նա կմնա անանուն», - հայտարարել է Ջասինդա Արդերնը:

Մարտի 15-ին Քրայսթչըրչի երկու մզկիթներում Բրենթոն Թարանթի կատարած գրոհի հետևանքով սպանվել է 50 մարդ, կա երկու տասնյակ վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG