Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայի իշխանությունները խստացնում են զենքի շուկայում գործող օրենքները


Շտապօգնության աշխատողներն օգնություն են ցուցաբերում տուժածներին, Քրայսչըրչ, 15 մարտի, 2019թ.

Նոր Զելանդիայի իշխանությունները հայտարարում են երկրի տարածքում զենքի առուվաճառքի և դրա կրման կանոնները կտրուկ խստացնելու մասին:

Երկրի կառավարությունը նման որոշում է կայացրել Քրայսչըրչ քաղաքում գտնվող երկու մզկիթների դեմ իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով 50 մարդ էր զոհվել:

«Քրայսչրչում տեղի ունեցած հարձակումը մեր տարածաշրջանում տեղի ունեցածվատթարագույն ահաբեկչական գործողությունն էր: Այն վեր հանեց նաև այն բացերը, որոնք առկա էին ՆորԶելանդիայի տարածքում զենքի կրումն ուձեռքբերումը կարգավորող օրենքներում: Մենք պետք է վերջին իրադարձություններից հստակ դաս քաղենք և դիմենք այնպիսի քայլերի, որոնք մեր հանրությունն ավելիանվտանգ կդարձնեն», - Վելինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում է Նոր Զելանդիայի վարչապետՋասինդա Արդերնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG