Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Չինաստանը փորձում են մեղմել տնտեսական վեճը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 11-ը սեպտեմբերի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 11-ը սեպտեմբերի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովեստով է արձագանքել ամերիկյան հակաքաղցկեղային դեղամիջոցների և որոշ այլ ապրանքների ներկրման սակագները չբարձրացնելու Չինաստանի որոշմանը և, իր կողմից, հաղորդել է չինական արտադրանքի նկատմամբ միլիարդավոր դոլարների սակագների բարձրացումը միառժամանակ հետաձգելու մասին:

Թրամփը հայտնել է, որ սակագների բարձրացում չի լինի մինչև հոկտեմբերի 15-ը: Մինչ այդ երկու երկրները կփորձեն բանակցել և կարգավորել փոխադարձ առևտրի ոլորտում ի հայտ եկած սուր ճգնաժամը, որը տնտեսագետներն արդեն անվանում են «առևտրային պատերազմ»:

Մոլորակի ամենախոշոր այդ երկու տնտեսական հսկաների տարաձայնությունները, ներկրման սակագների փոխադարձ բարձրացումը վնաս են հասցնում ամբողջ աշխարհի տնտեսությանը:

Ենթադրվում է, որ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հին հոկտեմբերի սկզբին կմեկնի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Թրամփի հետ:

XS
SM
MD
LG