Մատչելիության հղումներ

Թրամփ. «Չինաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին»


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Պեկինի հետ առևտրային հարաբերություններին նվիրված բանակցությունների հերթական փուլը կայանալու է սեպտեմբերին: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է ուրբաթ երեկոյան Վաշինգտոնում՝ նշելով, որ Չինաստանի դեմ սահմանված մաքսատուրքերը արդեն իսկ հստակ արդյունքներ են տալիս:

«Մաքսատուրքերի սահմանման հետևանքով մենք անհավանական բանակցային դիրքում ենք հայտնվել: Ես դա չինացիներին ուղղակիորեն եմ ասում: Ստեղծված կացությունը Չինաստանի համար միմիայն վատթարանալու է», - հայտարարում էր Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG