Վաշինգտոնը հաստատակամ է Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանելու հարցում: Այս մասին Fox News հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով Վաշինգտոնի վերջնական նպատակն է, որպեսզի արևմտյան այն ընկերությունները, որոնք իրենց արտադրական հիմնական հզորությունները տեղափոխել են Չինաստան, դուրս բերեն դրանք այդ երկրից:
«Մենք շատ լավ համաձայնություն էինք ձեռք բերել Չինաստանի հետ: Հետագայում, սակայն, նրանք այդ պայմանավորվածությունները փոփոխման ենթարկեցին: Մենք էլ ի պատասխան ասացինք` շատ լավ, ուրեմն մենք 25 տոկոս մաքսատուրք կսահմանենք Չինաստանում արտադրված ապրանքների նկատմամբ», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը` նշելով, որ Չինաստանում գործող ընկերություններն արդեն իսկ սկսել են իրենց արտադրական հզորությունները տեղափոխել ասիական այլ պետություններ` մասնավորաբար Վիետնամ: