Մատչելիության հղումներ

Չինաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին հորդորում է «կրակի հետ չխաղալ»


Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինը Միացյալ Նահանգներին հորդորել է կրակի հետ չխաղալ՝ Թայվանի հետ կապված հարցերում: Նա այդ մասին հայտարարել է Բուդապեշտում, Հունգարիայի իր պաշտոնակից հետ մամուլի համատեղ ասուլիսում:

«Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում լավ ըմբռնել Թայվանի հետ կապված հարցերի լրջությունը: ԱՄՆ-ին հորդորում ենք սխալ ազդակներ չհղել Թայվանի անկախության անջատական ուժերին, կրակի հետ չխաղալ Թայվանի ետ կապված հարցերում»,-ասել է Չինաստանի արտգործնախարարը:

Վերջերս Վաշինգտոնը հաստատել է Թայվանին զենք վաճառելու թույլտվությունը, ներառյալ «Ստինգեր» հրթիռներ և համապատասխան սարքավորումներ: Գործարքը գնահատվում է 2 միլիարդ 200 միլիոն դոլար:

«Վաշինգտոնը քար է բարձրացրել, բայց այն ընկելու է միայն սեփական ոտքին, եթե փորձի նոր խնդիրներ հարուցել Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում»,- զգուշացրել է Վան Ինը:

Չինաստանի արտգործնախարարը մեկշաբաթյա այց է կատարել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա: Այսօր նրա այցելույան վերջին օրն է:

Թայվանը կոմունիստական Չինաստանից անջատվել է 1946 թվականից, սակայն Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը, պնդելով. «մեկ պետություն՝ երկու հասարակարգ» սկզբունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG