Մատչելիության հղումներ

Զելենսկին հանդիպել է գործարար Կոլոմոյսկու հետ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է գործարար Իգոր Կոլոմոյսկու հետ, Կիև, 10-ը սեպտեմբերի, 2019թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է գործարար Իգոր Կոլոմոյսկու հետ, Կիև, 10-ը սեպտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է գործարար Իգոր Կոլոմոյսկու հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են Ուկրաինայում բիզնեսին և էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:

Նախագահական ընտրությունների ժամանակ Զելենսկուն բազմիցս մեղադրել են Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխներից մեկի` վերջին տարիներին քրեական մի շարք հետաքննությունների թիրախում հայտնված և Ժնևում բնակվող Իգոր Կոլոմոյսկու հետ քաղաքական կապեր ունենալու մեջ: Ընդդիմախոսները պնդում էին, որ կատակերգու դերասանը օլիգարխ Կոլոմոյսկու քաղաքական նախագիծն է, ով, իր հերթին, խնդիրներ ուներ Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:

Թե՛ Զելենսկին և թե՛ Կոլոմոյսկին կտրականապես հերքում էին այդ պնդումները:

XS
SM
MD
LG