Մատչելիության հղումներ

Բացահայտումներ՝ Զելենսկու և Կոլոմոյսկու հնարավոր քաղաքական կապի մասին


Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 11 անգամ մեկնել է Ժնև, այն ժամանակ, երբ այնտեղ բնակվում էր օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին:

2018 թվականին, երբ ուկրաինացի մեծահարուստը տեղափոխվել է Իսրայել, Զելենսկին երկու անգամ մեկնել է Թել-Ավիվ: Ամեն երկրորդ ուղևորության ընթացքում Զելենսկուն ուղեկցել է օլիգարխի իրավաբան Անդրեյ Բոգդանը, ով դարձել է Զելենսկու նախընտրական շտաբի իրավական հարցերով խորհրդականը: Այս մասին ասվում «Ազատություն» ռադիոկայանի «Սխեմա» հեռուստանախագծի հետաքննությունում:

Հետաքննող լրագրողները պարզել են նաև, որ Զելենսկին հաճախ այդ քաղաքներ է մեկնել մասնավոր օդանավով և օլիգարխի բիզնես-գործընկերների հետ:

«Սխեմա»-ի թղթակիցների հետ զրույցում Կոլոմոյսկին հաստատել է, որ Զելենսկին 2018 թվականի փետրվարին Ժնևում ներկա է գտնվել իր ծննդյան տարեդարձին, իսկ հարցին, թե դա իրենց վերջի՞ն հանդիպումն էր, օլիգարխը խուսափել է պատասխանից:

Ընդդիմախոսները պնդում են, որ կատակերգու դերասանը օլիգարխ Կոլոմոյսկու քաղաքական նախագիծն է, ով իր հերթին խնդիրներ ունի Ուկրաինայի գործող իշխանությունների՝ մասնավորապես նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:

Թե՛ Զելենսկին, թե՛ Կոլոմոյսկին հերքում են իրենց քաղաքական կապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG