Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնում միանալ Ուկրաինայի հարցով բանակցություններին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին, որոնք հայտնի են «նորմանդյան ձևաչափ» անվամբ և որոնց նպատակն է վերջ տալ հակամարտությանը Ուկրաինայի արևելքում:

«Կարծում եմ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը շատ մեծ ու դրական քայլ է: Եթե նրանք ցանկանան, որ ես միանամ այդ ձևաչափին, ես կմիանամ», - ասել է Թրամփը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

Այդ ձևաչափով նախորդ բանակցությունները տեղի են ունեցել 2016 թվականին:

Ուկրաինան, Գերմանիան ու Ֆրանսիան կոչ են արել Կրեմլին վերսկսել բանակցությունները այդ ձևաչափով: Ռուսաստանը արձագանքել է, թե բանակցություններից առաջ հարկավոր են իրավիճակի կայունացման կոնկրետ քայլեր:

Բանտարկյալների փոխանակումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայացավ անցած շաբաթվա վերջին:

XS
SM
MD
LG