Մատչելիության հղումներ

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի


Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի պատճառած ավերածությունները, 4-ը սեպտեմբերի, 2019թ․
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի պատճառած ավերածությունները, 4-ը սեպտեմբերի, 2019թ․

Բահամյան կղզիների առողջապահության նախարարը Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Դորիան» փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի: Նա չի բացառել, որ առաջիկա օրերին այդ թիվն էականորեն կաճի, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակի ղեկավար Մարկ Լոուքոքը հայտարարել է, որ 70 հազար մարդ «անհապաղ օգնության կարիք ունի»:

Միաժամանակ, Մայամիում տեղակայված ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը հաղորդել է, որ «Դորիան»-ի միջուկը հասել է Հյուսիսային Կարոլինայի ափերին։ Ամերիկյան այս նահանգի Սաութփորթ քաղաքը փոթորկի հետևանքով երեկ երեկոյան հոսանքազրկվել է:

XS
SM
MD
LG