Մատչելիության հղումներ

Բահամյան կղզիներում աճել է «Դորիան» փոթորիկից զոհվածների թիվը


«Դորիան» փոթորիկի հետևանքով ցաքուցրիվ եղած և շրջված նավակներ Բահամյան կղզիներից մեկում, 2-ը սեպտեմբերի, 2019թ․,
«Դորիան» փոթորիկի հետևանքով ցաքուցրիվ եղած և շրջված նավակներ Բահամյան կղզիներից մեկում, 2-ը սեպտեմբերի, 2019թ․,

ԱՄՆ-ի ափերին մոտեցող «Դորիան» կոչվող փոթորիկից առաջինը տուժել են Կարիբյան ավազանի կղզիները: Հաղորդվում է, որ Բահամյան կղզիներում փոթորիկի հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով յոթի: Ավելի քան 13 հազար տուն է վնասվել:

Ֆլորիդայի ափամերձ շրջաններում ուժեղ քամիներ են և ալեկոծված օվկիանոսի բարձր ալիքներ: Շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են ափամերձ երեք նահանգներից մոտավորապես մեկ միլիոն մարդու տարհանելու որոշման մասին: Նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է նախատեսված այցը Լեհաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG