Երեկ Բահամյան կղզիներ հասած «Դորիան» փոթորկից 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վնասվածքներ ստացել։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Հյուբերթ Մինիսը մամուլի ասուլիսում:
«Այն ջրհեղեղներ առաջացրեց, քանդեց տանիքներ, արմատախիլ արեց ծառեր», - DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Մինիսը՝ «աննախադեպ» որակելով տեղի ունեցածը։ Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է «պատմական ողբերգության մեջ»: