Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում քննադատել է եվրոպական պետությունների քաղաքականությունը


Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում համատեղ ասուլիսից հետո, 2-ը սեպտեմբերի, 2019թ․

«Եվրոպական պետությունները բավարար ջանքեր չեն գործադրում 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրերի փրկության ուղղությամբ», - այսօր Մոսկվայում իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Ռուսաստանը և Չինաստանը մեր կողմից դիտարկվում են որպես գործընկերներ, որոնք օգնել են մեզ միջուկային համաձայնագրի հարցում, ամուր դիրքեր ունեն և նպաստում են համաձայնագրի փրկությանը: Ցավոք սրտի, մենք նույնը չենք կարող ասել եվրոպացիների մասին: Նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում քայլեր ձեռնարկել միջուկային համաձայանգրի շրջանակներում իրենց պարտավորությունները կատարելու ուղղությամբ», - հայտարարում էր Զարիֆը:

Անցած տարվա մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի հետ միջազգային համայնքի կնքած միջուկային համաձայնագրից, իսկ ամիսներ անց վերականգնեց, ապա և խստացրեց պատժամիջոցները պաշտոնական Թեհրանի նկատմամբ:

XS
SM
MD
LG