Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր ժամանում է Մոսկվա՝ հանդիպելու ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ քննարկելու նպատակով:
Արտգործնախարարներն անդրադառնալու են Պարսից ծոցում լարված իրավիճակին և 2015 թվականի միջուկային համաձայնագրի ապագային, որից ԱՄՆ-ը անցած տարի միակողմանիորեն դուրս է եկել: Այս մասին օրերս կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Օրակարգում կլինեն նաև Սիրիային, Աֆղանստանին և Եմենին վերաբերող հարցեր, երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության հետ կապված խնդիրներ, ասել է Զախարովան: