Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և ԱՄՆ-ը ՄԱԿ-ում մեղադրանքներ են փոխանակել


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Ջոնաթան Քոհեն, արխիվ
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Ջոնաթան Քոհեն, արխիվ

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեղադրանքներ են փոխանակել զենքի վերահսկման պայմանագիրը չեղյալ հայտարարելու առնչությամբ՝ միմյանց մեղադրելով գլոբալ անվտանգությունը վտանգելու մեջ:

Երեկ կայացած նիստի ընթացքում Մոսկվան քննադատել է Վաշինգտոնի «երկերեսանիությունը»՝ կապված վերջերս ցամաքային նոր հրթիռի փորձարկման հետ, ինչն արգելված էր Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին 1987 թվականի՝ այժմ չգործող պայմանագրով:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ջոնաթան Քոհենը հակադարձել է Մոսկվային՝ պնդելով, որ Ռուսաստանը ևս խախտել է պայմանագիրը՝ նմանատիպ հրթիռային համակարգեր տեղակայելով, որոնք կարող են հարված հասցնել Եվրոպայում առանցքային թիրախների։

XS
SM
MD
LG