Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդիպելու է իրանցի պաշտոնյաների հետ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին ընդառաջ և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև լարվածությունը մեղմելուն միտված առաջարկություններ է ներկայացնելու։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Եվրոպական երեք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, փորձում են փրկել Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը։
Անցյալ տարի ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ պայմանագրից և վերականգնեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ, ինչի հետևանքով երկու երկրների հարաբերությունները ավելի ու ավելի են լարվում։
Մեծ յոթնյակի գագաթնաժողովն անցկացվելու է օգոստոսի 24-26-ը ֆրանսիական Բիարից քաղաքում: