Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին, Արման Կիրակոսյանի ընտանիքին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և նախագահ Արմեն Սարգսյան, Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և նախագահ Արմեն Սարգսյան, Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Արցախի Բակո Սահակյանը այսօր ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ հեռագրերում ասված է. - «Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ արիություն ու ոգու կորով, տուժածներին ու վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով և կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։

Շաբաթ օրը Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 13-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին:

Արման Կիրակոսյանը վախճանվել է շաբաթ օրը՝ 63 տարեկան հասակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG