Մատչելիության հղումներ

Չեխիայի դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը. ՀՀ Գլխավոր դատախազություն


Նարեկ Սարգսյան, արխիվ

Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից։

Դատախազությունը նաև նշում է, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է:

Երեկ չեխական Tyden պարբերականը հաղորդեց, որ Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ Tyden-ի, տվել է Պրահայի դատարանն անցած շաբաթ:

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

ՀՀ երրորդ նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG