Մատչելիության հղումներ

Պրահայի դատարանը Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու թույլտվություն է տվել


Նարեկ Սարգսյան, արխիվ

Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ չեխական Tyden պարբերականի, տվել է Պրահայի դատարանը անցած շաբաթ: Այս հարցով վերջնական որոշումը, այդուհանդերձ, պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը:

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

ՀՀ երրորդ նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG