Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է Կառավարության կառուցվածքում փոփոխությունների օրենքը


Նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքների թվում այսօր ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Ազգային ժողովը նախագիծն ամբողջությամբ ընդունել է մայիսի 8-ին՝ ձայների 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Նշենք, որ այս փոփոխությունով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG