Մատչելիության հղումներ

Կարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով. Ռուբիոն Հայաստանի և Ադրբեջանի մասին


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով, 2026 թվականին Վաշինգտոնի ձեռք բերած հաջողությունները, թվարկել է այն կոնֆլիկտները, որոնք լուծվել են Նահանգների միջնորդությամբ:

Դրանց թվում նա հիշատակել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը՝ ասելով, որ կարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով: ԱՄՆ-ն, սակայն, ինչպես նշել է պետքարտուղարը, կարգավորեց այս հակամարտությունը ևս։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG