Մատչելիության հղումներ

Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը


Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը մայիսի 2-ին միաձայն վավերացրել է Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ըստ Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության, երեկ Ռիկսդագում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում։ Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համաձայնագրի վավերացմանը։ Նույն օրը երեկոյան՝ քվեարկության արդյունքում, Ռիկսդագը միաձայն վավերացրեց է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Եվրամիության անդամ 28 երկրներից մինչ օրս համաձայնագիրը վավերացրել են 14-ը՝ Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Ռումինիան, Դանիան, Ֆինլանդիան, Մալթան և Շվեդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG