Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը միաձայն վավերացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը


Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2018թ․

Ազգային ժողովը այսօր միաձայն՝ 95 կողմ ձայնով ընդունեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը:

Հարցը, հիշեցնենք, խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել էր նախօրեին:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

«Իր տեսակի մեջ այս կարևոր փաստաթուղթը նոր էջ է բացել ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Պետք է անել հնարավորը՝ համաձայնագրի արդյունավետ իրագործման ու դրա ընձեռած բոլոր հնարավորությունները ճիշտ կիրառելու համար: Շարունակելու ենք աշխատել բոլոր ուղղություններով՝ ի շահ այն ընդհանուր հանձնառությունների, որոնք ստանձնել ենք Եվրոպական միության հետ այս համաձայնագրի ստորագրումով: Ի գործ», - Ֆեյսբուքում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG