Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շաբաթ օրը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։ Քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելության և ՄԱԿ-ի համագործակցության հնարավորությունները։

Նախօրեին Նյու Յորքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել էր ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին, մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG