Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամներին կալանավորելու միջնորդությունը


Հակակոռուպցիոն դատարանն սկսել է քննել Հակակառուպցիոն կոմիտեի միջնորդությունը՝ երեկ ձերբակալված «Հայրենիք» կուակցության անդամների՝ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի կալանքի վերաբերյալ:

Փաստաբանները պնդում են, որ նրանք որևէ հանցանք չեն գործել:

Կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը ձերբակալվել են գիշերը Վաղարշապատում նոյեմբերին անցկացված ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործով:

Խաչիկ Գալստյանի փաստաբան Սոս Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ փոխանցել է՝ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը: Նա ասել է՝ նախաքննության փուլում մանրամասներ հայտնելու իրավունք չունեն, բայց կարող են պնդել՝ չկա գեթ մեկ ապացույց, որ Գալստյանը որևէ մեկի ընտրակաշառք է տվել:

Կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական հետապնդում է որակել տեղի ունեցածը։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնել էին, որ ձերբակալվածները 8-ն են, նրանց կասկածում են ընտրակաշառք տալու և ստանալու համար: Ձերբակալվածների շարքում է նաև Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG