Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Յոհաննես Հանին


Այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Մյունխենում է գտնվում անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են Յոհաննես Հանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակել Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման հնարավորության շուրջ:

Նրանք քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Մնացականյանը վերահաստատել, որ այն կարևոր գործիք է հանդիսանում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ գործընկերների հետ միասին սերտ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG