Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը զոհվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից մեկնելուց հետո տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտարարել է Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության վարչապետը՝ հավելելով, որ ինքնաթիռում եղել են նաև չորս այլ անձինք։
Թուրքիայի Ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ հայտնաբերվել է Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռի բեկորները, որն անհետացել էր Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց։
Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Անկարայից 74 կիլոմետր (45 մղոն) հեռավորության վրա:
Ավելի վաղ հաղորդվեց, որ Անկարայից դեպի Տրիպոլի թռչող ինքնաթիռի հետ կապը կորել է, մասնավոր ինքնաթիռում հինգ ուղևոր է եղել, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետը:
Թուրքիայի Ներքին գործերի նախարարն ասել է, որ ինքնաթիռը թռիչք է կատարել Գրինվիչի ժամանակով 17:10-ին, իսկ ռադիոկապը կորել է Գրինվիչի ժամանակով 17:52-ին։ Պաշտոնյան ասել է, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջքի խնդրանք է ներկայացրել Անկարայի Հայմանա շրջանի երկնքում, սակայն դրանից հետո կապ չի հաստատվել։