Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության համաժողովին


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ: Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, հիշեցնենք, մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG