Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրում


Երևանի պետական համալսարանում մեկնարկել է բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն է:

ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, սակայն իր հրաժարականից հետո, նա հրաժարվեց նաև այս պաշտոնից։ Առայժմ հայտնի չէ, թե ով է առաջադրվելու նրա փոխարեն։

Քանի որ փոխվել է նաև կառավարության կազմը, բուհերի կառավարող խորհուրդներում ի պաշտոնե ընդգրկված նախկին պաշտոնյաների գործունեությունը ևս դադարել է:

Բուհերի կառավարող խորհուրդները ձևավորվում են 5 տարի ժամկետով: Գործող օրենքի համաձայն, դրանց անդամների 25 տոկոսը կառավարության կազմից պետք է լինեն, 25 տոկոսին կրթության և գիտության նախարարությունն է առաջադրում, 25 տոկոսը բուհի պրոֆեսորադասախոսական կազմից են և 25 տոկոսը՝ ուսանողության ներկայացուցիչները: Խորհրդի կազմը հաստատում է վարչապետը:

Հոգաբարձուների խորհուրդն է ընտրում ռեկտորին, քննարկում և հաստատում բուհի կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG